«Մեկ մլն անգամ ասել ենք՝ ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևիցե հարևան երկրին չի տրվել, չի նախատեսվում, չի քննարկվել, չի քննարկվում ու չի կարող քննարկվել»,-ասյօր ԱԺ ամբիոնից ասաց Ալեն Սիմոնյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հայտարարությանը, թե ՀՀ-ից թշնամուն տարածքներ է հանձնվել: «Կիրանցում մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց և կարող է ևս մեկ կիսակառույց շինություն կա, որի հետ կապված բնակիչներին հատուցվել է ու բնակիչների հետ համաձայնության է եկել կառավարությունը։ Մենք որևիցե խնդիր այնտեղ չունենք, բնակչությանը փոխհատուցվել է: Հույս ունենանք, որ մենք հարևան պետության հետ այն սկզբունքներով, որով սահմանազատման և սահմանագծման պրոցեսի մեջ ենք մտել, կվերջնականացնենք, կվերարտադրենք ՀՀ-ի և Ադրբեջանի քարտեզը՝ ըստ Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքների, վերջ կդնենք տասնամյակներ շարունակվող վեճին, որը բերեց երկու մեծ արհավիրք, պատերազմ»:
«Սահմանազատումով վերջ կդնենք պատերազմ բերած վեճին»․ Ալեն Սիմոնյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet