▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սադիզմ. Լևոն Հայրապետյանին տեղափոխել են բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում

 

 

Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում: Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող այս մարդուն ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրսկայա գաղութում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում տեղերի բացակայության
պատճառով կալանավորները հերթով են քնում: Բանանային հանրապետություններից բացի աշխարհի և որևէ այլ երկրում նման բան պատկերացնելն անգամ անհնար է:
Փաստաբանն արդեն բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն մինչև նոր լսումները Լևոն Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը:
Ոչ պակաս ապշեցնող է նաև Ռուսաստանի ազդեցիկ հայերի անգործությունը: Նրանք կարծես կորցրել են խոսելու ունակությունը, թեև միասնության և եղբայրության մասին վերանբարձ կենացներ ասելու առիթը երբեք բաց չեն թողնում:
Հիվանդությունների այն ցանկը, որոնցով տառապում է գործարար Լևոն Հայրապետյանը, ռուսական բանտային պայմաններում լրջագույն սպառնալիք են նրա կյանքին:
Հայրապետյանը մեղադրվում էր ահաբեկչության համար ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու համար։ Ըստ մեղադրող կողմի, նա մոլորեցրել է նախկին սենատորի մորը, խոստանալով փողի դիմաց քայլեր ձեռնարկել որդու պատժաչափը մեղմելու
համար։
Մեղադրող կողմի փաստարկները չափազանց անհամոզիչ են, դրանք իրավաբանների և գործին ծանոթ մարդկանց մոտ միայն ծիծաղ են առաջացրել: Ակնհայտ է Լևոն Հայրապետյանի դեմ հարուցված գործի պատվիրված բնույթը՝ նրան կալանավորելու նպատակով:

 

«Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնություն ՀՀ, Երևան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее