▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաբաթ օր պարզ կդառնա առաջիկա ձմռան կանխատեսումը

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե` ո՞րն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Օրինակ ըստ գիտական սահմանման, Արարատյան դաշտի և Երևանի համար
1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր, գիշերը տվյալ տարածքում -14...-18 է, ցերեկը` -3...-7 աստիճան կամ ավելի ցուրտ: 
2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7...-10 է, ցերեկը` 0...+3 աստիճան: 
3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին, մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2...-5 է, ցերեկը` +3...+6 աստիճան կամ ավելի տաք:
Ձեզ համար ընդունելի ե՞ն այս չափանիշները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее