Սուրբ Աննա եկեղեցու բակում Բագրատ Սրբազանն անդրադարձավ Ալևի հայտարարություններին և դրանց ՀՀ ԱԳՆ-ի պատասխանին. «Այս ամբողջ ժամանակահատվածում այն, ինչ որ մենք` վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքական գործիչներ, ասում էինք` առնչված այս կեղծ խաղաղության օրակարգի հետ, երեկ տեսաք` Ադրբեջանի նախագահն ինչ հայտարարություններ է արել: Ասում է, որ մինչև Սահմանադրություն չփոխվի, ՀՀ-ի հետ խաղաղության պայմանագիր չի կնքվելու: Միևնույն ժամանակ ուզում է ՀՀ-ում դադարեցնել ԵԱՀԿ խմբի աշխատանքները: Չեմ ուզում երկար- բարակ վերլուծություներ անել, ինձնից ավելի լավ վերլուծողներ կան: Զարմանքս այն է, որ այս մարդիկ տևական ժամանակ խաբելով բերել, հասցրել են այստեղ և հիմա սա էլ են խաբելու: Անատամ հայտարարություններ են անում` փորձելով ցույց տալ, թե ինչ-որ կերպով արձագանքում են, որ շատ ծանր չնստի իրենց վրա: Շատ հստակ է, որ այս գործընթացներն ադրբեջանական կողից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, հրամայականներով, պարտադրանքներով: Այն, ինչ տեղի է ունեցել Տավուշում, զուտ շոշափելի արտահայտությունն է մնացած բոլոր շերտերում ու ոլորտներում տեղի ունենալիք իրադարձությունների Հիմա սրան ով է ինչ պատասխանելու»: Նա չբացառեց, որ անգամ ԱԳՆ-ի անատամ պատասխանը հնչեցվել է հակառակորդի հետ ներքին պայմանավորվածությամբ է: *** |
Վաղը՝ հունիսի 8-ին, տեղի կունենա ավտոերթով դեպի Վանաձոր, որտեղ ժամը 16:00-ին տեղի կունենա հանրահավաք: Ավտոերթը կմեկնարկի Աշտարակի խճուղու «Կարմիր խաչի» հատվածից ժամը 12:30-ին: |
***
Բագրատ Սրբազանն առցանց ասուլիս է տվել այսօր՝ միջազգային մոտ 50 լրատվամիջոցների։
Ասուլիսը լուսաբանել են այնպիսի հեղինակավոր լրատվականներ, ինչպիսիք են BBC-ին, Al Jazeera-ն, ТАСС-ը, Agence France Presse-ը, Sputnik-ը և այլ համաշխարհային կարևորություն ունեցող գործակալություններ։