Ամիրյան 2-ի շենքի ապագա տեսքը. Նախագիծը հրապարակել է ճարտարապետ Դավիթ Մկրտչյանը, իսկ հեղինակը NST Architects ընկերությունից Իսահակ Ներսիսյանն է:
Դավիթ Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է.«Բոլոր նրանց համար ում անհանգստացնում է Ամիրյան 2 հասցեում գտնվող Ա. Իսահակյանի անվան նախկին գրադարանի պահպանված հատվածի ճակատագիրը:
Ճարտ.` Մ. Ֆոն-դեր Նոննե նախագծով արական գիմնազիայի շենքը կառուցվել է 1896 թվականին, հետագայում ծառայել է որպես Ա. Իսահակյանի անվան գրադարան մինչև 2005 թ. : Շենքի աջ թևը ապամոնտաժվել է 1950-ներին, Կառավարական N2 շենքի կառուցման ժամանակ: 1970-ների վերջին շենքի ձախ հատվածում կառուցվել է լրացուցիչ ծավալ:
Ըստ նախագծի ապամոնտաժվում է միայն 1970-ներին կառուցված հատվածը, որը գրանցված չէ ոչ որպես ճարտարապետական, ոչ պատմական հուշարձան: Ապամոնտաժման արդյունքում ազգային հուշարձան համարվող արական գիմնազիայի պահպանված ճակատը կշեշտվի և կընկալվի ամբողջական»: