▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա դժոխքից էպիզոդներ չեն, սա մեր իրականությունն է. նայեք և սարսափեք

Նայեք, ներքևում տեղադրված տեսահոլովակը. Տեսահոլովակ, որին կնախանձեին աշխարհի լավագույն ռեժիսորները, քանզի ավելի բնական մարդկային ողբերգության կադր գրեթե անհնար է նկարահանել:Այս կադրերը անմոռանալի են իրենց անկեղծությամբ, սա յուրահատուկ ռեքվիեմ է: Նայեք և դուք կհամոզվեք, որ այստեղ ոչ մի արտառոց բան չկա, ուղղակի այստեղ նկարահանված է այն, ինչը մենք ունենք իրականում, այստեղ երևում է մեր ժողովրդի իրական սոցիալ-տնտեսական, ինչպես նաև հոգաբանական արդեն սարսափելի վիճակը:

Այստեղից կարելի է եզրականացնել, թե ինչքան ստոր են այն  մարդիկ, ովքեր այս մարդկանց հասցրել են այս վիճակին:  Այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք հայտնվել ենք մղձավանջի մեջ, այստեղից կարելի է եզրակացնել, որ մենք դատապարտված ենք սովի, և դա չի նշանակում, որ եթե մենք այսօր դեռ հանգամանքների բերումով այս կադրերում չենք հայտնվել, ապա վաղը դա մեզ չի սպասում: Նայեք և հասկացեք, եթե մենք հետևություններ չանենք, ապա  այս տեսանյութը  դառնալու է մեր առօրյան: Նայեք և հասկացեք վերջապես, որ անհնար է այս կերպ շարունակել, որ անհնար է հանդուրժել արհամարանքը, թալանը, անպատժելիությունը և մի ամբողջ ազգի հաշվին մի քանի հոգու թագավորական կյանքը: Մեզ ոչ թե եկեղեցի կառուցող քաղաքական գործիչներ են պետք, այլ եկեղեցական անբասիր խառնվածք  ունեցող  անհատներ:

Կարեն Թումանյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее