Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քոչարյան Անդոն ասում ա. «Եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»։ *** |
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանդես է եկել որպես ցեղասպանություն կազմակերպած Թալեաթի, Էնվերի, Ջեմալի փաստաբան։ Սա սարսափելի ու զզվելի իրողություն է։ Օրինաչափ է, որ նա իր ահավոր, թրքական թեզերը հնչեցրել է Ազադլըգ ռադիոկայանի եթերում։ Այդ ռադիոկայանի լրագրողն էր հարցնում, թե Արարատ լեռը որ երկրի տարածքում է»: *** |
Ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանի կարծիքով, իշխանության՝ ցեղասպանության զոհերի ցուցակների հստակեցման նախաձեռնությունը խիստ վտանգավոր է։ Նա հիշեցնում է՝ ցուցակներ կազմելու գաղափարը թուրքական ժխտողական թեզերից է, որը շրջանառվում է դեռևս 1960-ականներից։ «Թուրքերն ասում էին, որ մեկուկես միլիոն թիվը սուտ է, և եթե հայերը ստում են թվի հարցում, ուրեմն ստում են ամբողջ երևույթի վերաբերյալ։ Պահանջում էին ներկայացնել ցուցակներ, քանի որ, ըստ նրանց, այդքան հայ չէր բնակվում Թուրքիայում»,- «Ազատության» եթերում ասել է Մանուկյանը։ Հիշեցնենք՝ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ «եթե ասում ենք՝ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է այդ միլիոնուկեսի անուն, ազգանունն ունենանք»: *** |
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը լուսանկար է հրապարակել իր էջում՝ կից գրառմամբ. «Մինչ հակառակորդը մեր պետության ու տարածքի հաշվին իր համար գոյություն չունեցող պատմական հայրենիք է ստեղծում, մեր պետության ղեկավարը առաջարկում է մերժել մեր պատմական հայրենիքի պատմությունը...: Հետևությունները թողնում եմ ձեզ»: |
«Սա ասում ա մեկը, ում քաղաքական ուժը 5000 տղու զոհեց, բայց մինչև էսօր հստակ թիվ չկա»․ Ռոբերտ Հայրապետյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet