Ամուրի մարզի Բելոգորսկա քաղաքի բնակիչը հունիսի 12-ին ալկոհոլի ազդեցության տակ գլխատել է իր 2 տարեկան դստերը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
Հանցագործությունը տեղի է ունեցել տանը, որտեղ բնակվել է 5 հոգանոց ընտանիքը:
Պարզվել է, որ երեխաների ծնողներն ալկոհոլ են օգտագործել, ինչից հետո սկսել են վիճել: Հատկանշականն այն է, որ տանը եղել են 3 երեխաներ, որոնցից մեկը եղել է կնոջ առաջին ամուսնությունից: Մայրը, վերցնելով առաջին ամուսնությունից ծնված դստերը, հեռացել է տանից՝ մյուս երեխաներին թողնելով տանը:
Սպանության մասին ոստիկանությանը հայտնել է տղամարդը: Ավելի ուշ նա բացատրել է, որ չի գիտակցել իր գործողությունները, քանի որ մտածել է, թե աղջիկը տիկնիկ է: Տղամարդը ձերբակալվել է:
Պարզ է դարձել, որ ամուսինները հաշվառված են եղել խնամակալության մարմինների կողմից և ալկոհոլիզմից և թմրանյութերից կախվածությունից բուժման կուրս են անցել: