LifeNews-ը ներկայացրել է Ռուսաստանում 4 տարեկան աղջկան դաժանաբար գլխատած դայակ Գյուլչեխրա Բոբոկուլովայի հարցաքննության տեսանյութը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ձերբակալվել է մի կին, ով, երեխայի արյունոտ գլուխը ձեռքին, սպառնում էր ինքն իրեն պայթեցնել:
Առավոտյան քաղաքի թաղամասերից մեկում տեղի է ունեցել խոշոր հրդեհ: Ժամանած հրշեջները դեպքի վայրում գտել են 3-4 տարեկան երեխայի դիակ՝ առանց գլխի: Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ 4-ամյա աղջկան սպանել է դայակը, այրել է տունն ու փախել: