Քիչ առաջ Երևանում վայրէջք է կատարել Ռուսաստանի նախագահի ինքնաթիռը:
Այս մասին հայտնում է NewArmneia.am-ը, ում հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:
Թե ով է եկել, ինչ ծրագրով, ինչ հանդիպումներ են լինելու, վարչապետի խոսնակը չի մեկնաբանել: Տեղեկություն կա, որ Հայաստան նաև կառավարական այլ ինքնաթիռ է եկել Ռուսաստանից:
Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
Հայաստան է նաև ժամանել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին սպասարկող արարողակարգային ինքնաթիռը:
ՌԴ վարչապետի՝ Հայաստան այցը նախատեսված է հենց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում, որը տեղի կունենա Երևանում և հիմա մայրաքաղաքում ընթանում են դրա նախապատրաստական աշխատանքները: