▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի երիտասարդ մեծահարուստ Սերգեյ Ազատյանի ընտանիքը

Wnews.am-ը ներկայացրել է արտերկրում ապրող հայ հաջողակ գործարարներին եւ նրանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք  ռուսական IT, հեռահաղորդակցության եւ էլեկտրոնային մեդիայի ոլորտում ներդրումային շուկայի առաջատար դեմքերից մեկին՝ Սերգեյ Ազատյանին:

Սերգեյ Ազատյանը ծնվել է  19792 թ. մայիսի 4-ին Երեւանում։

2000 թ. ավարտել է ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական ակադեմիայի միջազգային տնտեսագիտական հարաբերությունների ինստիտուտը։

Իր կարիերան սկսել է ներդրումային ոլորտում։
Նյույորքյան ֆոնդային բորսայում МТС ընկերության IPO նախագծի աշխատանքները թույլ տվեցին Սերգեյին սերտել հեռահաղորդակցության բիզնեսն ու կորպորատիվ ֆինանսավորման սկզբունքները։

2005 թ. Սերգեյն իր ներդրումները կենտրոնացրեց  ТМТ (հեռահաղորդակցություն, մեդիա եւ տեխնոլոգիաներ) ընկերություններում եւ համոզվեց, որ այս ոլորտն ավելի մեծ հեռանկարներ ունի։

ТМТ ոլորտի ներդրումային ընկերությունների թվում պետք է նշել  Solvo, Նիկիտա, InMedia, Bradbury Labs, Ռոստելեկոմ, NVision Group, AT Consulting ընկերությունները։

Սերգեյը ռուսական հեռահաղորդակցության ոլորտում ռեֆորմների նախաձեռնողների թվում է եւ ակտիվ մասնակցություն է ունեցել Связьинвест եւ Ростелеком ընկերությունների վերակազմավորման գործում։

Տարբեր մասշտաբի ընկերություններում ներդրումներ կատարելով եւ ղեկավարելով դրանք՝ Սերգեյ Ազատյանը ունիկալ ներդրումային եւ ձեռնարկատիրական փորձ է ստացել, որը թույլ է տալիս համալիր գնահատել տեխնոլոգիական նախաձեռնությունների հեռանկարները։ Նրա փորձն ու գիտելիքները ներդրվել են   InVenture Partners ընկերության ձեւավորման մեջ։

Սերգեյը տնտեսագիտական գիտությունների թեկնածու է, Young Presidents’ Organization (YPO) ընկերության անդամ, նա հանդիսանում է նաեւ Gettaxi, Fogg, Ռոստելեկոմ, NVision Group եւ այլ ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ։

Սերգեյ Ազատյանի կինը Տանյա Ազատյանն է։ Նա մասնագիտությամբ լրագրող է։

Տանյան ունի իր բիզնեսը. նա Ambler Jewelry ապրանքանիշի հիմնադիրն է, որը զբաղվում է թանկարժեք զարդերի վաճառքով։

Իր հարցազրույցներից մեկում Տանյան պատմել է, որ առաջին դիզայներական արտադրանքն ամուսնու համար արված ճարմանդներն էին։ «Նրա ծննդյան օրը չգիտեի ինչ նվիրել, արդյունքում ճարմանդների էսքիզ նախագծեցի եւ դրանք կյանքի կոչեցի։ Ընկերներս ու ծանոթներս սկսեցին հետաքրքրվել դրանցով եւ պատվերներ կատարել։

Առավել մանրամասն`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее