Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից, քանի որ գտնվում է այդ տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ռուսաստանն Ադրբեջանի հարևանն է, երկիր, որի հետ մենք շատ ակտիվ համագործակցություն ենք ծավալում տարբեր ոլորտներում։ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել ենք տնտեսության, տրանսպորտի, հումանիտար ոլորտներում մեր համագործակցությունը։ Կարծում եմ՝ Հարավային Կովկասի բոլոր երկրները պետք է շահագրգիռ լինեն՝ լավ հարաբերություններ ունենալու Ռուսաստանի հետ՝ հիմնված փոխադարձ հարգանքի, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահի վրա։ Կարծում եմ՝ Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ դա հնարավոր է»,-ասել է Ալիևը։ *** |
Էքսկլավների հարցն ավելի բարդ է, այն պետք է քննարկել սահմանազատման գործընթացի ժամանակ։ Այս մասին СОР29 համաժողովի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ալիևի խոսքով՝ «եթե հայկական կողմը ցանկանում է այդ հարցով հիմա զբաղվել, ապա Ադրբեջանը պատրաստ է, իսկ եթե հայկական կողմն առաջարկի ավելի ուշ զբաղվել, Ադրբեջանը դրան ևս կհամաձայնի»։ «4 գյուղերի տարածքում սահմանազատման և սահմանագծման գործընթացի ավարտից անմիջապես հետո մենք կպայմանավորվենք հետագա քայլերի շուրջ»,- ասել է նա։ Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է համարել սահմանազատված։ |
«Ռուսաստանը երբեք չի հեռանա Հարավային Կովկասից»․ Ալիև
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet