Արդեն երկրորդ տարին է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կնոջ և փոքր որդու ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Հայրենիքում լինում է դեպքից դեպք: Աշխատանքի բերումով երբեմն էլ հայտնվում է Մոսկվայում:
Մեր աղբյուրը պնդում է, որ Քոչարյանը հազարից մեկ է գալիս Հայաստան, իսկ նախկինում տված նրա հարցազրույցները օվկիանոսի այն կողմից են եղել: Աղբյուրը զարմացած է, որ հայաստանյան ԶԼՄ-ները անտեղյակ են և չեն գրում այս մասին:
Հետաքրքիր է, որ նա չի վերադարձել «հայրենի» Ղարաբաղ: Հետաքրքիր է նաեւ, որ Ղարաբաղի հարցում «արեւմտամետներ» եւ «ռուսամետներ», երեւի, չկան...
Ինչ վերաբերում է Քոչարյանի ավագ որդուն` Սեդրակին, ապա նա մշտապես Հայաստանում է և բարեհաջող ղեկավարում է Քոչարյանների ընտանեկան բազմապրոֆիլ բիզնեսը:
Nyut.am-ի հրապարակման հիման վրա
Նշենք, որ այս լուրը ճշտելու համար Asekose.am-ի թղթակիցը փորձել է կապ ահստատել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ, սակայն վերջինս չի պատասխանել մեր զանգերին: