▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական մամուլը սկսել է օգտագործել Արցախի պետական դե ֆակտո սահմանները պատկերող քարտեզը

Ռուսական մամուլը սկսել է լուսաբանել Արցախա-Ադրբեջանական բախումների մասին լուրերը՝ օգտագործելով Արցախի պետական դե ֆակտո սահմանները պատկերող քարտեզը: Ստացվում է, որ եթե նախկինում համաշխարհային ԶԼՄ ները Արցախի քարտեզը պատկերացնում էին ԼՂԻՄ նախկին տարածքով, ապա այսօր ընդունում են, որ Արցախը դա 12հզ կմ քառ տարածքն է: Ընդհանրապես այս առճակատման ընթացքում բացի հայ զինվորի կողմից ստացած անդառնալի հարվածից, Ադրբեջանը կրեց պարտություններ նաև տեղեկավակն պատերազմում, ըստ էության ստիպելով, որպեսզի BBC, CNN և մյուս համաշխարհային ԶԼՄ ները արտաբերեն Արցախի Նախագահ, Արցախի Բանակ, Արցախի արտգործնախարար բառերը, ինչպես նաև մեկնաբանություններ վերցնելով Արցախի պաշտոնյաներից: Սա Արցախի միջազգային ճանաչման գործում լրջագույն քայլ առաջ է:

Զոհրապ Եգանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее