▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ անկախ ապրենք»․ ՔՊ-ական

«Ռուսական գազից մի օր պետք է հրաժարվենք, որ կարողանանք անկախ ապրել»,-24-ի եթերում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«ԱՄՆ-ն ձեռք է մեկնել մեզ, մենք պետք է իրենց հետ բարեկամություն անենք։ Բոլոր ուղղություններով պետք է աշխատենք, ամեն ինչ պետք է անենք, որ ռազմական համագործակցություն իրականացվի, ով ուզում է նեղանա, ով ուզում է՝ լայնանա։ ԱՄՆ-ի համար «միջանցքը» հետաքրքիր է, նրանք ուզում են ՀՀ-ով մտնեն Եվրոպա, հետաքրքրված են միջինասիական երկրներով, որոնց հետ արդեն պայմանագրեր ունեն։ ՀՀ-ով ուզում են դուրս գալ Սև ծով։ ԱՄՆ-ն այնպես է անում, որ այդ ճանապարհից ՌԴ-ի ոտքը կտրվի»,- ասաց պատգամավորը։

***

«Եթե էդ մարդիկ ստեղ ժենգյալով հաց են թխում, եկել են, օգնում են՝ ժենգյալով հաց են թխում, էդ հեչ բան չի ասո՞ւմ»,- 24-ի եթերում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Նա անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին՝ մեջբերեց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի՝ օրերս Երևանում արցախցի կանանց հետ ժենգյալով հաց պատրաստելը: «Գաղտնիք ա, որ չեմ բացում, ժենգյալով հացի արդյունքը հետո կտեսնեք։ ԱՄՆ-ն չի հայտարարում, բայց ամեն ինչ էլ կանի, էդքան թույլ պետություն չի, որ Ադրբեջանի հետ նեյնիմ-նեյնիմ խաղա, ինքը պատժել էլ գիտի, ամեն ինչ էլ գիտի։ Ադրբեջանին կստիպեն խաղաղության պայմանագիր կնքել»,-ասաց Մելքոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее