Հայտնի ռուս պոռնոաստղեր Ելենա Բերկովան եւ Անգելինա Դորոշենկովան Պետդումային առաջարկել են դպրոցական ծրագրում ներառել նաև «Սեքսի դասեր՝ աշակերտների համար» դասընթացը: Այս մասին հայտնում է Life.ru-ն:Դերասանուհիները նման առաջարկով դիմել են Պետդումայի կրթության հանձնաժողովի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովին:
Նամակում աղջիկները հստակ շարադրել են այն ուղղությունները, որոնցով պետք է դաստիարակել դպրոցականներին՝ «անվտանգության միջոցներ», սեքսով զբաղվելու մշակույթ, իրավաբանական պատասխանատվություն, անկանոն սեռական կյանքի հետեւանքներ, սեքսի տեսակների ուսումնասիրություն, լիբիդոյի բացահայտում:
Ելենա Բերկովան իր խոսքում մասնավորապես նշել է.
«Դեռահասներին ուղղակի անհրաժեշտ է դպրոցում այս առարկան: Նրանք պետք է մասնագիտական հարցեր տան, որոնք չեն կարող քննարկել ծնողների հետ: Սեքսը մեր կյանքի կարեւոր մասն է, եւ դրա մասին իմանալն անհրաժեշտ է պատանի հասակից»: