▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Մամուլյան՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմի ռեժիսորը…

20-րդ դարի ամերիկահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը 1935 թվականին նկարահանեց «Բեքքի Շարփ» ֆիլմը, որը կինոյի պատմության առաջին լիամետրաժ գունավոր ֆիլմն է համարվում։ Նշենք նաև, որ նա նաև համարվում է առաջին հայազգի կինոգործիչը, որի ֆիլմը առաջադրվել է ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի: 1931-ին Մամուլյանի նկարահանած «Դոկտոր Ջեքիլը և միստեր Հայդը» ֆիլմը առաջադրվել է միանգամից երեք Օսկարի նոմինացիայի՝ լավագույն դերասան, բեմադրություն և սցենար, սակայն Օսկար ստացավ միայն ֆիլմի գլխավոր դերակատարը: 

Ռուբեն Մամուլյանը ծնվել է Թիֆլիսում 1897 թ.: Նրա հայրը՝ Զաքար Մամուլյանը՝ Թիֆլիսի մեծահարուստ էր, բանկի կառավարիչ, իսկ մայրը՝ Վերժինե Քալանթարյանը՝ դերասանուհի: Մամուլյանը ուսանել է Մոսկվայի և Լոնդոնի համալսարանների իրավաբանական ֆակուլտետներում։ Որոշ ժամանակ հաճախել է Վախթանգովի Մոսկվայի թատերական ստուդիան։ 1923-ից բնակվել է ԱՄՆ-ում: Նկարահանել է մեծ հաջողության արժանացած բազմաթիվ ֆիլմեր, որտեղ փայլել են համաշխարհային կինոյի մեծագույն աստղեր Մառլեն Դիտրիխը, Գրետա Գառբոն և այլն:

Ռուբեն Մամուլյանը միշտ մասնակից է եղել հայ համայնքի կյանքին ԱՄՆ-ում: 1971 թվականին այցելել է ծննդավայր Թիֆլիս և Սովետական Հայաստան, հանդիպումներ ունեցել հայ մտավորականների հետ (նկարում՝ Մամուլյանը Մատենադարանի մոտ): «Եթե որևէ արժանիք ունեմ, ապա դրա համար պարտական եմ նախ և առաջ ինձ ծնող ազնվական հայ ժողովրդին»,- ասել է նա: Ռուբեն Մամուլյանը մահացել է 1987-ին Լոս Անջելեսում, Հոլիվուդի փառքի ծառուղում նրա անունով աստղ է տեղադրված։

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան գրառումից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее