▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանը և «Մերլին Մոնրոն». մի լուսանկարի պատմություն

Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանը բացառիկ մի լուսանկարի հեղինակ է, որը մեր օրերում հաշված վայրկյանների ընթացքում կգրավեր սոցիալական կայքերի օգտատերերին: 1999 թվականի հուլիսին «Զվարթնոց» օդանավակայանում սպասում էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը որպես պետության ղեկավար առաջին անգամ վերադառնում էր արտագնա ուղևորությունից: Երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց, նախագահը և առաջին տիկինը դուրս եկան կամրջակի վրա, որտեղ նրանց, ինչպես նախատեսված է, պետք է դիմավորեր ուղեկցորդուհին: Ռոբերտ Քոչարյանը, ողջունելով ուղեկցորդուհուն, սկսեց իջնել աստիճաններով: Այդ պահին ուժեղ քամին բարձրացրեց ուղեկցորդուհու կիսաշրջազգեստը, ում այդ պահին ողջունում էր առաջին տիկինը:

«Դա միանգամայն պատահական լուսանկար էր: Երբ ինքնաթիռը ավարտեց թռիչքը, դուրս եկան նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Բելլա Քոչարյանը և ուղեկցորդուհին: Այդ ժամանակ ուժեղ քամի բարձրացավ: Թվում էր՝ սա սցենար է, որը գրվել է հատուկ ինձ համար: Այդ ժամանակ ես արագորեն սկսեցի լուսանկարել», պատմում է լուսանկարի հեղինակը: Կամրջակի վրա ուղեկցորդուհին հիշեցնում է Մերլին Մոնրոյի հայտնի լուսանկարը, որը արվել է 1954 թվականին:



Թարգմանությունը` Ankakh.com-ի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее