armtimes.com-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն առայժմ չի կոնկրետացնում՝ վերջինս երբ հանդես կգա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտարկումներով: Նա միայն ակնարկում է, որ այդ օրն այնքան էլ հեռու չէ:
«Հիշո՞ւմ եք՝ ես ասել էի, որ երբ վերջնական պատկերը կպարզվի, այդ ժամանակ էլ ՀՀ երկրորդ նախագահը կներկայացնի իր տեսակետը: Ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի նախընտրական ցուցակները երեկ ներկայացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով, նշանակում է խոսելու ժամկետները մոտ են: Կարծում եմ՝ իրավիճակը բավական պարզ է եւ հստակ: Բնականաբար, ընտրությունների մասին հայտարարությունը կլինի շուտով»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում