hetq.am-ը գրում է. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի որդու ընտանիքը բիզնես եւ սեփականություն ունի Չեխիայում: Ռ. Նազարյանը 2001-2003 թթ. Երեւանի քաղաքապետն էր, 2003-ից պաշտոնավարում է ՀԾԿՀ-ում:
«LEMAR INVEST»
2008-ի օգոստոսի 14-ին Լեւոն Նազարյանն ու կինը՝ Մարինե Գեւորգյանը, Պրահայում հիմնադրել են «LEMAR INVEST» ՍՊԸ-ն (իրենց անունների առաջին վանկերից), որի գործունեության տեսակ է նշվել անշարժ գույքի, բնակարանների ու գրասենյակային տարածքների վարձակալությունը: Կանոնադրական կապիտալը 200.000 չեխական կրոն է (մոտ 4 մլն դրամ), ինչն օրենսդրորեն սահմանված նվազագույն չափն է: Հիմնադրման պահին ամուսինները 50-ական տոկոս մասնաբաժին ունեին ՍՊԸ-ում: Ի սկզբանե միակ տնօրենը եղել է Լ. Նազարյանը, 2010-ին նրան է միացել նաեւ կինը, իսկ 2014-ի հունվարի 21-ից միակ փայատերն ու տնօրենը Մարինե Գեւորգյանն է:
Մինչեւ 2009 թ. «LEMAR INVEST»-ը գրանցված էր մայրաքաղաքի Ժիժկով (Žižkov) թաղամասում, այնուհետ տեղափոխվել է Հոլեշովիցե (Holešovice) թաղամասի Վարհուլիկովե 1579/16 հասցե (Varhulíkové 1579/16):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում