Ankakh.com-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանում մարզիկների ու երկրպագուների հետ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի վերադարձին էր սպասում արցախյան հերոս, քառօրյա մարտերում զոհված Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսանդր Աբաջյանը:
Ռիոյում, պարգևատրման արարողության ժամանակ Արթուր Ալեքսանյանը պատվո հարթակ էր բարձրացել՝ շապիկին Ռոբերտ Աբաջյանի նկարը: Այս քայլը Աբաջյանները կրկնակի հերոսություն էին որակել, իսկ Ռոբերտի հայրը նշել էր՝ «Սպասում եմ Արթուրը վերադառնա հայրենիք, գնամ ձեռքը սեղմեմ»: Այդպես էլ եղավ՝օդանավակայանում օլիմպիականներին առաջինը դիմավորողներից մեկն էլ հենց Ալեքսանդր Աբաջյանն էր:
Կայքի հետ զրույցում Աբաջյանը նշեց, որ պարզապես այսօր չէր կարող չգալ դիմավորելու ազգի հերոսին. «Շնորհավորեցի, թուշը պաչեցի, ձեռքն էլ սեղմեցի». պատերազմի հերոսի հոր և օլիմպիական հերոսի հանդիպումն այսպես է եղել: Ալեքսանդր Աբաջյանը, հուզմունքը զսպելով, նշում է. «Արթուրի քայլի մասին խոսք չկա: Չգիտեմ այն ինչպես գնահատել, ինչ ասել: Իրա նման տղերք թող շատ ըլնեն և մեր հայ ազգը պարծենա, հպարտանա մեր հերոսներով, մեր չեմպիոններով»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում