Երևանի ավագանու «Բարև Երեևան» խմբակցության անդամ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հավաստի տեղեկություն եմ ասում, չգոռաք, ավել-պակաս չգրեք: Մենք պետք է կարողանանք լավին լավ ասել, վատին՝ վատ:
Մոտ օրերս, ապրիլի 9-ին, տիկին Ռիտա Սարգսյանն իր ընկերուհիների հետ շատ արագ գումար են հավաքել ու փոխանցել բանակին՝ գիշերային տեսողության 3 սարք գնելու համար, որը կարծեմ, բավականին թանկ սարք է: Այս մասին բարձրաձայնում եմ, որպեսզի հետո հետաքրքրվենք տեղ հասնելու մասին»: