▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիոյում հայտնի է դարձել, որ հայ մարզիկներից մեկը չի մասնակցելու Օլիմպիական խաղերին

Yerkir.am-ը գրում է.

Ռիոյում շարունակվում են ամառային օլիմպիական խաղերը: Հայտնի է, որ ամառային 31-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանից առաջին անգամ պետք է մասնակցեր 33 մարզիկ. այդ թիվն ամենամեծն է անկախ Հայաստանի պատմության մեջ:

Սակայն պարզվում է, որ Oլիմպիական խաղերում Հայաստանը  ներկայացնող մարզիկների թիվն  իրականում 32-ն է: Բանն այն է , որ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պետք է պայքարի մեջ ներգրավվեր նաև աթլետ Գոռ Ներկարարյանը, սակայն նրա անունը խաղերի պաշտոնական կայքում` Հայաստանը ներկայացնող մարզիկների ցուցակում, նշված չէ:  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կայքի տեղեկություններով` 23-ամյա մարզիկի` Օլիմպիական խաղերին չմասնակցելու մասին հայտնի է դարձել միայն  Ռիոյում, ինչն անակնկալի է բերել հայաստանյան պատվիրակությանը և առաջին հերթին` հենց մարզիկին: Այս ամենի մասին ՀԱՕԿ-ը որևէ պարզաբանում դեռ չի տվել:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее