▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռիո-2016. Սիմոն Մարտիրոսյանն առաջին մեդալը բերեց Հայաստանին

Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում: Ծանրամարտի 105 կգ քաշային կարգում 19-ամյա հայ մարզիկը դարձավ արծաթե մեդալակիր:

Պատանեկան օլիմպիական չեմպիոնն ու ռեկորդակիրը երկամարտում գրանցեց 417 կգ (190+227)՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Այս քաշային կարգում Օլիմպիական չեմպիոն է դարձել Ուզբեկստանը ներկայացնող ծանրամարտիկ Ռուսլան Նուրուդինովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее