▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը

Թարմացված․ «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։
Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ-ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։ Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ-ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։ Հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու ցործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ-ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ, ես անպայման գալու եմ քո հետևից»։

***

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը հայտնում է․ «Մեր տեղեկությունների համաձայն, ժամեր առաջ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում»։

Ավելի ուշ՝ Վարդան Ղուկասյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ Տիգրան Ուրիխանյանը ձերբակալվել է, ապա՝ ազատ արձակվել։

Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․ Մեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее