▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ դրոշը՝ մեր անկախության շքերթին...Մինդեռ մենք 25 տարի առաջ «անկախացել» ենք ռուսական իմպերիայից

Եթե խցանումներին, որոնք Երևանի մեծ կենտրոնում առաջացել էին սեպտեմբերի 21-ին նախատեսված անկախության շքերթի փորձերի պատճառով, մարդիկ ըմբռնումով էին մոտենում, ապա այդ հանդիսության ընթացքում  ռուսական դրոշի կրկին ծածանումը բողոքի առիթ է բարձրացրել համացանցում: 

«Ինչ գործ ունի ռուսական դրոշը Հայաստանի անկախության շքերթին»,-միաբերան հարցնում են բողոքողներն ու չեն ընդունում պատասխանը՝ «Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, Հայաստանում է գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազան...» և սրտաճմլիկ այլ նախադասություններ:

Նկատենք, որ այս շքերթը չնայած նվիրված է Հայաստանի անկախության 25 ամյակին, սակայն առանձնահատուկ նշանակություն է ստանում հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ թշնամուն զինտեխնիկա, զենք ու զինամթերք վաճառած  մեր ռազմավարական գործընկերը կրկին աչքի ընկավ իր «անգործությամբ ու անգործընկերությամբ»:

Բացի այդ, ստացվում է, որ շքերթի, հայոց բանակի ու եռագույնի առաջ  առաջ գլուխ խոնահող ՀՀ ղեկավարությունը գլուխ է խոնարհում նաև ՌԴ դրոշի առաջ: 

Ի վերջո, հիշեցնենք, որ այս շքերթը նվիրված է անկախության 25 ամյակին, իսկ 25 տարի առաջ Հայաստանն անկախացավ հենց Ռուսաստանից, իմպերիայից...

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Լուսանկարը՝ ՖոտոԼուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее