ankyun3.am հեռուստընկերության տեսանյութը 83-ամյա Նինա Կոստանդյանի մասին է, ով ապրում է Օձունում։ Օձունում բոլորը նրան որպես Ռազմիկ տատ գիտեն: Փաստաթղթային անունով նրան գյուղում չեն ճանաչում: Թե ինչպես են նրան տղամարդու անունով սկսել կոչել, ոչ ոք արդեն չի հիշում:
Ռազմիկ տատը պատմում է գյուղի ծանր առօրյայի, աշխատանքների մասին. նա կովերին չի կթում՝ առանց կուրծքը լվանալու: Հիշեցնենք, որ նման խորհուրդ տվել էր ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում