▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ոստիկանությունում վարչապետի հրահանգը «շուռ են տվել»...«Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե պետական համակարգում «կտրուկ կրճատումներ» իրականացնելու կառավարության ղեկավարի հրահանգը որոշ ոլորտներ լրիվ այլ կերպ են ընկալել։ Ռազմական ոստիկանությունում, ասում են, մի շնչով «հնձել» են շատերին, որից հետո, ում համար զանգահարել-բարեխոսել է պետական համակարգի որևէ ազդեցիկ չինովնիկ, կրկին վերականգնել են։

Ստացվում է, ով մարդ ունի, պետք է մնա ու աշխատի, իսկ ով «անտեր» է, պետք է հեռացվի։ Այստեղ են ասել՝ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Մնում է հասկանալ, թե «կտրուկ կրճատում» ասվածի իմաստը ռազմական ոստիկանությունում ինչու են «շուռ տվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее