ՀԻՄԱ ՉԳԻՏԵՄ ԻՆՉ ԱՆԵՄ...Էն Ռասպուտինը հարյուր տարի առաջ գուշակել է, որ 2013 թվականի օգոստոսի 23-ին արևն այրելու է երկիրը, ամեն ինչ ոչնչանալու է... ԱՄՆ-ից փախած Սնոուդենն էլ նույնն է ասել, որ աշխարհի վերջն այս տարվա օգոստոսի 23-ին է... Հիմա մոլորվել եմ, Ծաղկաձորի Գրողների տուն պիտի գնամ օգոստոսի 26-ին, ամսի 24-ին էլ Վանաձորում հարսանիքի եմ հրավիրված բավական լուրջ կարգավիճակով... Լույսի, գազի, ջրի վարձերն էլ դեռ չեմ տվել: Հիմա չգիտեմ ի՞նչ անեմ, էդ Ծաղկաձորը՝ ոչինչ, չեմ գնա, հարսանիքն էլ ոչինչ, մի կերպ կլուծենք հարցերը, բայց որ վարձերը չեմ վճարել, ի՞նչ պիտի լինի... Ախր, էդ ընկերություններին ահագին վնաս կտամ, որ չվճարեմ... Բայց որ աշխարհի վերջն է՝ ինչի՞ վճարեմ... Գոնե էն մեր տնաշենի վարչապետն էլ ուրիշ մոլորակ գնացած լիներ արձակուրդ... Բա ուրեմն էս մեր ակտիվիստների պայքարն էլ անօգու՞տ էր... Բայց, չէ, ինչու՞ անօգուտ... Ամառվա էս շոգին մարդիկ քաղաքապետարանի դռանը մի լավ հովացան ջրի ողողումներից... Գոնե աշխարհի կործանումից հետո կասեն, որ դիմագրավեցին երևանյան շոգ ամռանը ու գրանտատուների վրա էլ մի լավ ծիծաղեցին... Միայն ափսոս, որ էն ակտիվիստ աղջիկը՝ Մածունյան էր թե Պանիրյան, էդպես էլ պաշտոն չի ստանա...
Լևոն Մութաֆյանի գրառումը
Ֆեյսբուք