▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆին միանգամից կվերադառնա հին X-ի տակ եղած առաջարկներին

Հիշեք, եթե ցանկանում եք բանակցությունում հասնել Ձեր նպատակին և ցանկանում եք ստանալ դիմացինից X քանակով պահանջներ, ապա փորձեմ իմ փորձով ներկայացնել, թե ինչ տեղի կունենա Րաֆֆիի ներկայացրած պահանջների հետ, քանի որ պահանջները կազմվել էր, որպեսզի ավագանու ընտրություններին ընդառաջ պոպուլիզմի հիմքում ունենան թեմա:Այդ իսկ պատճառով դրանք միանշանակ կձախողվեն:

Մեր բանակցության նպատակը հասնել 2 պահանջի կատարմանը և այդ իսկ պատճառով X=2
Ամենագլխավոր և ամենակարևոր պայմաններից մեկը, որը պարտադիր պետք է օգտագործեք բանակցության ժամանակ, ապա պետք է ներկայացնեք ավելի շատ պահանջ քան Ձեր իրական պահանջն է, քանի որ բանակցությունների ընթացքում տարբեր պատճառներով այդ պահանջները չեն բավարարվում և Դուք շատ լավ գիտեք, որ դա այդպես է:Բայց Ձեր խաղաթուղթը այդ բանակցություններում այն է, որ գալու է «քուանշի» ժամանակը, դա կլինի, երբ Ձեզ առաջարկեն ընդամենը մեկ պահանջի բավարարում և դուք դիմացինին կմեղադրեք անարդարացիության մեջ և «կքուանշեք», որ դուք ներկայացրել էիք 7-ից ավելի պահանջներ, իսկ Ձեզ առաջարկվում է ընդամենը մեկը, իսկ մնացածի վրա «խաչ» է քաշվում:Այդ պահին մեխանիկորեն Ձեզ մոտ ինքնապաշտպանություն կսկսվի և ամպագոռգոռ բառեր կսկսեք շռայլել, բայց մի մոռացեք, որ բլոտում «քուանշին» հաջորդում է «չորս անգամ սրի» կոնբինացիան:Բայց հասկանալով, որ Ձեր կողմից հնչում են բառեր, որը իրականության հետ կապ չունի, Դուք միանգամից մտովի կվերադառնաք հին X-ի տակ եղած առաջարկներին:Ինչպես նաև քիչ գումար կծախսեք Ձեր գովազդի վրա ավագանու ընտրություններին:Բարև Ձեզ…

 

Համլետ Թադևոսյանի գրառումը

Ֆեյսբուք

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее