Քանի որ լրատվականափառշիկանկռտումախաղահոսից բան չհասկացա, գնացի Ազատության հրապարակ, որ ինքս էլ պարզեմ, թե ինչը ոնց է:
Այսպիսով, մոտակա օրերին դուք Ազատության հրապարակից կլսեք հնչեցված բազմաթիվ կարծիքներ, սցենարներ, ցանկեր, կոչեր: Բայց դրանք այս պահի դրությամբ կոնկրետ արտահայտվողի տեսլականն են, ոչ ավելին: Ֆորումների ավարտին, ի մի կբերվեն բոլոր կարծիքները՝ նաև հաշվի առնելով հանրության արձագանքը այս կամ այն գաղափարին: Վերջում Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես կգա իր խոսքով, որը և կարելի է համարել նրա շուրջ ձևավորված շարժման դիրքորոշում:
Բլոգեր Իզաբելլա Աբգարյանի գրառումը
Ֆեյսբուք