«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ԿԸՀ-ում լրագրողներին տեղեկացրել է, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում 148 անձ է գրանցված:
Առաջին տասնյակում ընդգրկված են Սեյրան Օհանյանը, Արմեն Մարտիրոսյանը, Վարդան Օսկանյանը, Էլինար Վարդանյանը, Վահագն Հովհաննիսյանը, Անդրանիկ Թեւանյանը, Ստեփան Մարգարյանը, Սուսաննա Մուրադյանը, Գեղամ Նազարյանը, Գառնիկ Սահակյանը:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ընդամենը 11-րդն է: