▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քրիշտիանո Ռոնալդուն 18,5 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել իր ընկերոջ համար

Հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանո Ռոնալդուն նոր սկանդալի կիզակետում է հայտնվել: Բանն այն է, որ իտալական անշարժ գույքի գործակալություններից մեկը տեղեկություն է տարածել այն մասին, որ Ռոնալդուն Նյու Յորքի ամենահայտնի շենքերից մեկում՝  Trump Tower-ում, 18,5 մլն դոլարով բնակարան է ձեռք բերել իր ընկերոջ համար:

Անձամբ Քրիշտիանոն հերքել է այս տեղեկությունը և դատական հայց է ներկայացրել անժարժ գույքի գործակալության դեմ:

Ըստ ֆուտբոլիստի մենեջերների՝  իտալացիները պարզապես փորձում են Ռոնալդուի շնորհիվ իրենց համար PR ապահովել:

Իր հերթին իտալական ընկերություններից մեկը՝ Proto Enterprises-ը, հանդես է եկել պատասխան հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«ԱՄՆ-ում Քրիշտիանո Ռոնալդուի կողմից ձեռք բերված բնակարանի իրական տիրոջ գրանցումից հետո, ֆուտբոլիստն այն նվիրվել է մարրոկոյացի իր ընկերոջը՝ Բադր Խարիին: Մենք գիտակցում ենք, որ այս տեղեկությունն անձնական բնույթ է կրում և, հավանաբար, ազդում է Ռոնալդուի անձնական կյանքի վրա, բայց այս ամենով հանդերձ՝ մենք ստիպված ենք պաշտպանել մեր հեղինակությունը»,- նշվում է հայտարարության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее