▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է տարածել՝ գրելով. «ՔՊԿ-ի սուտ խոստումներն ու մետրոյի խայտառակ վիճակը

5 անգամ տարբեր ընտրությունների ժամանակ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման խոստում տված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանությունն անգամ չի կարողանում գործող կայարաններով քաղաքացիներին մարդկային սպասարկում ապահովել: Ամեն առավոտ քաղաքացիները ստիպված են լինում իրար հրմշտելով խցկվել վագոններ, եթե, իհարկե, հաջողվում է ընդհանրապես ներս մտնել: Մարդկանց մեծ մասը մի քանի գնացք բաց է թողնում: Ու այս իրավիճակում շարժակազմը կայարաններ է մտնում միջինում 6 րոպեն մեկ:
Մետրոյից օգտվող քաղաքացիների զգալի մասն առնվազն կես ժամ ուշացմամբ է հասնում աշխատանքի․ սա նաև հավաստեցին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցչի հետ զրուցող քաղաքացիները:
Խնդիրն իրականում ունի պարզ լուծում` հնարավորության սահմանում ավելացնել գնացքի վագոնները և առնվազն առավոտյան ժամերին կրճատել գնացքների՝ կայարան մտնելու պարբերականությունը՝ այն դարձնելով մեկ կամ երկու րոպե: Սա պետք է կրկնվի նաև երեկոյան աշխատանքային ժամի ավարտից հետո՝ մինչև 20:00-ն: Կեսօրին, երբ քաղաքացիների հոսքը մետրո կտրուկ կրաճատվում է, գնացքները կարող են աշխատել այլ ռեժիմով: Նկարահանումը կատարվել է այսօր՝ նոյեմբերի 24-ն, ժամը 09։13-ին, մետրոյի Սասունցի Դավթի կայարանում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее