Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմնավոր կասկած ունեմ, որ քպ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում։ Կամ խառնում են «լեգալ»-ի հետ։ Բայց դա էական չի, որովհետև երկուսն էլ իրենց դեպքում սուտ է։
Լեգիտիմ լինելը արդարացնում են 2021-ի ընտրություններով։ Բայց այն ծրագիրը, որի օգտին մարդիկ քվեարկել են, իրենք խախտել են, արել են լրիվ հակառակը իրենց տված խոստումների։
Դրանով իսկ կորցրել են լեգիտիմությունը, ինչը մարդիկ իրենց ցույց տվեցին արդեն 2023-ի ընտրություններում։ ՔՊ-ն հավաքեց ընտրելու ձայն ունեցողների ընդամենը 9 տոկոսի քվե։ Հավաքեց ադմինիստրատիվ ռեսուրսով, ընտրակաշառքով, ինչը ֆիքսեցին և Freedom House, և ԱՄՆ Պետդեպը իրենց զեկույցներում։ Այսինքն լեգալության մասին թեզն էլ անցանք։
Հիմա ոչ լեգալ են, ոչ լեգիտիմ են ու անշուշտ դա հասկանում են, անկախ նրանից հրապարակում կլինի 5 հազար, թե 100 հազար մարդ։ Բայց ունեն այդ շանսը խաղաղ հեռանալու։
Մի պահ անջատեք ձեր «դուխով չատը» ու ձեր մասին մտածեք, ոչ թե նիկոլի աթոռ պահելու մոլագար ցանկության։ Որովհետև այս անօրինական սահմանազատման պրոցեսը վերջը ձեր գրպանն ա գցելու, քվեարկողը դուք եք լինելու»։
«ՔՊ-ականները «լեգիտիմ» բառի իմաստը չեն հասկանում». Անժելա Էլիբեգովա
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet