ՔՊ-ական Լիլիթ Մինասյանի արկածները Դուբայում. Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, բավականին արհամարհական տոնով ու քմծիծաղով հայտարարեց, թե «թոշակառու դիվանագետները Հոգևոր Հայաստանի» մասին հայտարարություն են տարածել:
MediaHub-ը գրում է, որ ափսոսանքով է ֆիքսում, որ սույն տիկնոջ նմաններն այսօր ԱԺ-ում են, բայց ավելին չենք գրում և առավել ևս չենք գնահատում նրա անցած ուղին։
«Ժամանակը ցույց կտա թե՛ իր վաստակը, թե՛ իր անցածը, թե՛ իր հաջողությունները, եթե այդպիսիք լինեն ՔՊ ցուցակում հայտնվելու և Փաշինյանին անվերջ հաճոյանալու կոնտեքստից զատ:
Փոխարենը մեր ընթերցողներին սիրով ներկայացնենք մի տեսանյութ, որը հրապարակվել է այս տարվա ապրիլին սոցիալական հարթակում, այսինքն՝ Լիլիթ Մինասյանի թույլտվությամբ, որը բավարար է ենթադրելու համար, որ օր ծերության, երբ նա լինի թոշակի, իրեն գուցեև հիշեն, բայց դժվար որպես պատգամավոր»,-գրում է սկզբնաղբյուրը։