Hraparak.am-ը գրում է.
Այս պատմությունը մեզ հուշում է, որ երբ արդեն երկրի նախագահ չես, ամեն ինչի այլ կերպ ես նայում: Նկատում ես գեղեցկությունը, որ առաջ չէիր նկատում:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի նախկին տեղակալ Իրինա Ղուլինյանն է պատմում.
2009թ. սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ԼՂՀ անկախության տոնական միջոցառումներին ներկա էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Դրանցից մեկի ժամանակ լրագրողները շրջապատեցին նրան:
Բարևեց.
-Հը, ո°նց եք,- հարցրեց, ապա ժպտալով քննախույզ հայացք նետեց՝ էս ինչքա~ն եք գեղեցկացել...:
Զվարթ ծիծաղի միջից մի լրագրողուհի հակադարձեց, թե`
-Պարո՛ն Նախագահ, ինչի առաջ գեղեցիկ չէի°նք:
Պատասխանը չուշացավ.
-Դե, առաջ ձեր հարցերին էի ավելի շատ նայում, քան` ձեզ...:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում