Գիտեմ, որ Արցախից Հայաստան եկած, իսկ ավելի ուշ՝ Կառավարության շենքից Բաղրամյան-26 տեղափոխված Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նախագահության առաջին տարիներին հայերեն էր պարապում հայտնի քաղաքական կին գործիչ, որը մի քանի լեզուների տիրապետելուց բացի՝ հումորի նուրբ ու սուր զգացողություն ունեն:
Այս անեկդոտն էլ հենց այդ տարիներից է գալիս, որքանով է ճիշտ՝ ուսուցիչը կարող է ասել ու մեկ էլ աշակերտը, ով նույնպես պակաս հումորի զգացողություն չունի:
Եվ ուրեմն.
«Քոչարյանը նոր էր ընտրվել, դասախոս են բերում՝ իրեն հայերեն նորմալ խոսել սովորեցնելու համար:
Առաջին դասին սովորում են, որ «Հա»-ի փոխարեն պետք է «Այո» ասել:
Դասի վերջում դասախոսը նկատում է.
-Պարոն նախագահ, Ձեր տաբատի «ցեպը» իջել է:
-Է՜, զզվցրեց արդեն էտ «ցեպն» էլ: Ես իրեն այո բարձրացնում եմ, նա ՝ այո իջնում է ....
Հեղինակ՝
Ատոմ Գրիգորյան