Էսօր գործերովս տարված, լուրեր չեմ հասցրել նայել: Ասում են հերթական -յան ազգանունով ռուսամոլի են բերել Հայաստան ու հերթական հանճարեղ բաներն է դուրս տվել: Հավես էլ չունեմ կարդալ նույնիսկ: Էդ անիմաստ տուրիստները լրիվ անցած փուլ են, եւ պետք է դրանց կամ բանի տեղ չդնել կամ էլ կարճ-կոնկրետ ուղարկել շատ հեռու: Եկել ես Հայաստան մայիսի 28-ից՝ Առաջին Հանրապետության տոնից առաջ, որը քո սիրելի ռուսները կործանեցին թուրքրեի հետ դաշնակցած, որ ի՞նչ անես: Կյա՞նք ես մեզ սովորեցնում, բայց մեզ կյանք սովորեցնելու ժամանակները քո նմանների կողմից անցել են: Եվրոպան լավն է, թե վատն է, մեզ պետք է թե ոչ՝ ինքներս կորոշենք: Բայց այն, որ այսօր Հայաստանն այս վիճակում է շնորհիվ սովետական իր անցյալի եւ հետսովետական Ռուսաստանի հետ նույն մտավոր, հոգեւոր, մշակութային, քաղաքական համակարգում գտնվելու՝ փաստ է: Մենք ներսում կարող ենք շատ վիճել տարբեր հարցերի շուրջ, երբ որ պետք է եվրոպացիներին ու ամերիկացիներին էլ շատ հեռու ուղարկել իրենց անվճար դասընթացներով, բայց դա մեր ներքին վեճերն են, ուր տարբեր տեսակի Կուրղինյաններին ներս թողնելը սխալ է: Գնա քո փայ քյաբաբն ու արաղը կեր ու խմի, Գառնի-Գեղարդդ արա, սաունա-մաունա ի մարշ դամոյ, հոպարինսկիյ:
Հրանտ Տեր-Աբրահամյանի գրառումը
Ֆեյսբուք