▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քինգ դե լյուքս»-ը Ծառուկյանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում. Իվետա Տոնոյան

Մամուլում այսօր բաց նամակ էր հրապարկվել, համաձայն որի, եթե «Քինգ դե լյուքս» ընկերությունը գնի Գագիկ Ծառուկյանը, ապա իրականում գնորդը լինելու է ոչ թե նա, այլ Գագիկ Բեգլարյանը:

Այս մասին Asekose.am-ի թղթակիցը մեկնաբանություն է խնդրել Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից, ում խոսքով. «առաջ քաշվող տեսակետը կատարյալ հիմարություն է և իրականությանը չի համապատասխանում»:

«Գագիկ Ծառուկյանն իր բիզնես գործունեության բոլոր ոլորտներում կատարյալ հաջողություն է ունեցել և մշտապես այդ բիզնեսները ստեղծել և կայացրել է զրոյից, նորովի է կառուցել ու զարգացրել, և իրականում «Քինգ դե լյուքս» ընկերությունը բիզնես տեսանկյունից Ծառուկյանի համար ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում: Նա կարող է նույն երթուղիները սպասարկող նոր ընկերություն հիմնել, որը բարձր որակի ծառայություններ կմատուցի ազգաբնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Բեգլարյանի անունը շահարկելուն, ապա կարծում եմ դա ևս երևակայական դաշտից է, քանզի երբևէ նրա կողմից նման ցանկություն չի արտահայտվել և հանրությանը ծանոթ չէ»,-Asekose.am-ի թղթակցին ասել է Իվետա Տոնոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее