Համաշխարհային Daily Mail պարբերականն անդրադարձել է ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարած այցին, ապա նշում, որ հեռուսաաստղը երեխաներին մկրտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։
Աղբյուրը նշում է, որ կարևոր արարողության համար կրել են հայկական մշակույթում ընդունված, մկրտության արարողությանը համապատասխան սպիտակ և մարմնագույն հանդերձներ:
Պարբերականը հիշեցնում է, որ 2015 թվականի ապրիլին Քիմ Քարդաշյանն ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ, ավագ դստերը մկրտել էին Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում, ապա հավելում, որ մկրտությունը մաքրագործվելու և քրիստոնեական եկեղեցին ընդունելու խորհրդանիշ է, և որ հայկական մշակույթում մկրտվողներն ավանդաբար սպիտակ հանդերձներ են կրում:
Հիշեցնենք, որ Քիմ և Քորթնի Քարդաշյանները երեկ Էջմիածնում մկրտել են իրենց երեխաներին:
Նշենք, որ Քիմ Քարդաշյանը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող և պանելիստ։
Կարդացեք նաև՝ «Բարի առավոտ»… Քիմ Քարդաշյանի դիմահարդար Մարիոյի հայերեն գրառումը
Քիմ Քարդաշյանի որդուն տվել են Վարդան անունը
Քիմ և Քորթնի Քարդաշյաններն Էջմիածնում մկրտեցին երեխաներին
«Այնքան հուզված եմ այստեղ լինել և տեսնել բոլորին». Քիմ Քարդաշյան
«Մենք գնում ենք Հայաստան». Քիմ Քարդաշյան
Դիտեք նաև՝