▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանն ընտանիքի հետ տարհանվել է. Կալիֆորնիայում մոլեգնող անտառային հրդեհները հասել են նրա առանձնատուն

Ահա արդեն երրորդ օրն է՝  ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի կենտրոնից հյուսիս-արևմուտք ուղղությամբ մոլեգնում են անտառային հրդեհները:Կրակը հասել է մինչև Հիդեն Հիլզ, Կալաբասասա, Մալիբու եւ այլ վայրեր, որտեղ հիմնականում բնակություն են հաստատել աստղերը։ Հնարավոր ոչնչացման գոտում են հայտնվել 3 հազար տներ: Կրակը հիմնահատակ այրել է Քիմ Քարդաշյանի խորթ հոր՝ տրանսգենդեր Քեյթլի Ջենների տունը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կրակը հասել է նաև Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի առանձնատուն։ Շքեղ տունը, որը գնահատվում է 20 միլիոն դոլար, կարող է ամեն պահի գետնին հավասարվել։

 

 

Ինքը՝ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու երեխաների հետ արագ տարհանվել է։ 38-ամյա հայուհին իր Instagram-ի story հատվածում լուսանկարներ է հրապարակել՝ հայտնելով իրենց տարհանման մասին: Ավելի ուշ Քիմն ընտանիքի հետ տեղափոխվել է Քլոեի մոտ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նա իր միկրոբլոգում գրել է. «Մեզ հետ այս պահին ամեն ինչ կարգին է, մենք անվտանգ տեղում ենք»: Նա շնորհակալություն է հայտնել հրշեջ-փրկարարներին ու հայտարարել, որ աղոթում է, որ ամեն ինչ լավ լինի և բոլորն անվտանգության մեջ լինեն:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կալիֆոռնիա նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել արագորեն տարածվող անտառային հրդեհների հետևանքով: Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհների հետևանքով զոհվել է առնվազն 9 մարդ: Ավելի վաղ իշխանությունները հայտարարել էին ամենից շատ տուժած Փարադայս քաղաքից բնակչության ամբողջական տարհանման մասին, որտեղ ապրում է 27.000 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее