Ռիո Դե Ժանեյրոյում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ավարտից հետո մեր մարզիկների՝ Միհրան Հարությունյանի և Արթուր Ալեքսանյանի անվան շուրջ խոսակցությունները չեն դադարում: Մինչ Միհրան Հարությունյանի անարդար պարտության հանգամանքը կապում են նաև մաֆիայի անդամների հետ, Արթուր Ալեքսանյանին էլ շքեղ նվերներ են վերագրում ոչ ավել, ոչ պակաս հայազգի աստղից: Բանն այն է, որ այսօր համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն իր անձնական շքեղ նվերն է պատրաստել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ վերջինս Քիմից կստանա Ferrari մակնիշի թանկարժեք ավտոմեքենա:
Թե որքանով է տվյալ լուրը համապատասխանում իրականությանը, դեռևս ոչ մի պաշտոնական մեկնաբնաություն չկա:
Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը Հայաստան է վերադառնալու օգոստոսի 26-ին: