▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանի ամուսինն առաջադրվելու է ԱՄՆ նախագահի պաշտոնում

Այն մասին, որ Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ երաժիշտ Քանյե Ուեսթը, պատրաստվում է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում, ԶԼՄ-ները բազմիցս գրել են:

Եվ ահա ռեփերն իր Twitter-ում հայտարարել է 2020 թվականի ընտրություններում պետության ղեկավարի աթոռի նկատմամբ հավակնությունների մասին։

«Այժմ ժամանակն է գիտակցել Ամերիկայի հիմնական սկզբունքը՝ Աստծո հանդեպ հավատքի, մեր տեսլականի միավորման եւ մեր ապագայի կառուցման մասին։

Ես առաջադրվելու եմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում», - գրել է նա։

«Առաջ, Քանյե, առաջ», «Այս տղային աջակցություն է պետք», «Դու վաղուց պետք է դա անեիր», - Ուեսթի գրառման ներքո այսպիսի մեկնաբանություններ են կատարել նրա հետեւորդները։ Ի դեպ, ռեփերին աջակցել են ոչ բոլորը։

Քիչ չէին նաեւ նրանք, որոնք նման մտահղացումը արկածախնդրություն են համարել, իսկ երաժշտին ընդհանրապես անվանել են «ոչ այնքան առողջ մարդ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее