▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին՝ ընտանիքի հետ

Քիմ Քարդաշյանը Հայաստան կժամանի հոկտեմբերի 6-ին՝ ընտանիքի հետ։

Ավելի վաղ «WCIT 2019»-ի կազմակերպիչներն հայտարարել էին, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը մասնակցելու է «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաժողովին։

Միջոցառումը տեղի է ունենալու Երևանում, հոկտեմբերի 6-9-ին։ Քարդաշյանը գալիս է 6-ին՝ չարտերային ինքնաթիռով, ամուսնու և զավակների ուղեկցությամբ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմը գրել էր,  որ մեծ պլաններ ունի Հայաստանի հետ կապված ու այս ուղղությամբ բավականին մեծ աշխատանքներ է կատարում։ «Ես գալու եմ Հայաստան, այնտեղ շատ նախագծեր ունեմ, ցանկանում եմ հայերի համար աշխատատեղեր ստեղծել» ,-ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее