hraparak.am-ը գրում է. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի օգնական Աննա Գևորգյանն իր ֆեյսբուքյան ստատուսով բացահայտում է, թե ինչ օգնականներով կամ խորհրդականներով են շրջապատված մեր բարձրաստիճանները:
Բավական է կարդալ օգնականի այս տողերը և խորը հիսթափություն ապրել նախկին վարչապետի պրոֆեսիոնալ կադրից.
«Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար... »:
Մի՞թե այս գերպրոֆեսիոնալը չգիտի, որ իր ասած հայեցողական պաշտոնների նշանակվում ու ազատվում են թիմի ղեկավարի հետ: Այդքանից հետո փորձում է էքստրասենսային մեթոդներով վարչապետի բախտը գուշակել.
«Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի»։
Ուղղակի անտանելի է: Հանրային դրական վերաբերմունքն ակնկալելու համար բավական է ընդամենն իմանալ, թե հանրությունն ինչ կարծիքի է, թե ինչպես են նշանակվում բարձրաստիճանի օգնական կամ խորհրդական: Եթե լայն մասշտաբով չի ուզում մեկնաբանել, գոնե թող ինքն իրեն մտածի, թե ինչպե՞ ս է նշանակվել օգնական՝ հայեցակետային իր ո՞ր արժանիքի համար:
Ոչ մի «անտերուդուս օգնականի կամ խորհրդականի» դեռ չեմ հանդիպել, եթե կան, թող ներկայանան, իսկ պրոֆեսիոնալ լինելու մասին գոռալու փոխարեն թող ասի՝ կոնկրետ ո՞ր հարցում է պրոֆեսիոնալ, որ այդպես, իր ասելով, իրեն ձեռքից ձեռք են խլում.
«Ինձ համար այս պաշտոնը, մեծ հաշվով, որևէ բան չարժի, որովհետև ես ամեն տեղ գործ ունեմ։ Ես անգամ Կառավարությունում աշխատելու ժամանակ եմ տարբեր առաջարկներ ստացել, անգամ արտերկրից»:
Իսկական պրոֆեսիոնալները թմբկահարելու կարիք չունեն, Աննա:
Վերջապես ժամանա՞կը չէ մանեկենային օգնականներին ավելորդ աշխատավարձ վճարելու վերջը տալ: Մանավանդ, երբ օգնականը չգիտի, թե ինքը թիմի դետալ է ու հեռանում է թիմի հետ...
Ամոթ չլինի՝ քիչ է մնում ասի՝ ես իրենից սիրուն եմ, դրա համար է ինձ աշխատանքից ազատել...
ՀԳ
Ասածս թող չընկալվի որպես Կարեն Կարապետյանի վերաբերյալ դրական կարծիք:
Հեղինակ՝ Հասմիկ Բաբաջանյան
Նյութի աղբյուրը ` hraparak.am