▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քեզ հետ եմ իմ հայ ազգ. Հենրիխ Մխիթարյանի ուղերձը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արձագանքել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:

Նա խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կոչ է արել:

«Ես իմ ժողովրդի զավակն եմ եւ հպարտ եմ դրանով: Ցանկացած հայի կյանքը ինձ համար ամեն ինչից թանկ է: Ուստի բոլորին խնդրում եմ եւ կոչ եմ անում ցուցաբերել խոհեմություն եւ խնդիրները լուծել միմիայն խաղաղ ճանապարհով: Քեզ հետ եմ իմ հայ ազգ»,- սոցցանցում գրել է Մխիթարյանը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее