▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լոռիում վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին

Այսօր՝ մարտի 6-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության ծառայողներն իրականացրել են հատուկ օպերացիա, որը կրել է «Սոված ում աչքը կհանես՝ ինձ հաց տվողի կամ հայտնաբերել Հուդային» անունը։ Նշված օպերացիայի արդյունքում Լոռու մարզի քրեական ոստիկանները իրականացնելով օպերատիվ հետախուզական աշխատանքներ Լոռու մարզում հայտնաբերել ու վնասազերծել են Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Ալբերտ Հովսեփյանին, ում նախ տեղափոխել են Լոռու մարզային քրեական վարչություն, ապա ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Ալբերտ Հովսեփյանը Լոռու մարզում հայտնի է, որպես դագաղագործ և հենց նա է, որ մարտի 4-ին Վանաձորում ոստիկանների կողմից տաք հետքերով վնասազերծված երկու եղբայրների կողմից կազմակերպված բանդային է տվել Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տան տվյալները։ Եվ անգամ մինչև հանցագործության պահը հանցավոր խմբի անդամներից մի քանիսի հետ այցելել է իր զոհի տուն, ամբողջությամբ ցույց է տվել և հայտնել, որ մարտի 3-ին տուժած Արտավազդ Կարապետյանը իր ընտանիքի, հարազատների և ընկերների հետ տանից մի քանի ժամ բացակայելու է, որովհետև այդ օրը նա նշում է իր ծննդյան օրը, ու գողերը կարող են հանգիստ մտնել տուն․․․ Սակայն գողոնը դեռ չտեղափոխված՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին նրանք վնասազերծվել են։ Ալբերտ Հ․-ն անգամ մասնակցել է Ա․ Կարապետյանի ծննդյան արարողությանը, խմել նրա կենացը, կիսել նրա տան հացը։ Նրան Լոռու մարզում ճանաչում են «Դագաղի տակացու» մականունով։

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее