▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քըրք Քըրքորյանը Հայաստանի մեծահարուստների մասին

 

Պատմաբան Հայկ Կոնջորյանի զրույցը Քըրք. Քըրքորյանի հետ այժմ եզակի հնչեղություն ունի: Հատկապես այս հատվածը.

- Հայաստանում մեծահարուստներն ապրում են ավելի շքեղ կյանքով, քան բազմաթիվ ամերիկյան միլիարդատերեր:

Քըրք. Քըրքորյան.-Շքեղ կյանքով այժմ քչերին կզարմացնես: Հատկապես միլիարդատերերին: Շքեղությամբ փորձում են զարմացնել նրանք, ովքեր ուրիշ այլ բան չունեն զարմացնելու համար:

-Օրինակ, ինչո՞վ կարող են զարմացնել ժամանակակից միլիարդատերները:

Քըրք. Քըրքորյան. -Գաղափարով: Նորարարությամբ: Ներկայիս մեծահարուստները կարող են լինել հեղափոխականներ: Պարզապես պետք է գտնել համարձակ գաղափարներ և իրագործել դրանք:

-Իսկ հե՞շտ է գտնել այդպիսի գաղափարներ:

Քըրք. Քըրքորյան. -Այժմ աշխարհում ավելի շատ փող կա, քան գաղափար: Միլիարդավոր դոլարներ անգործության են մատնված բանկերի պահեստներում: Այդ պատճառով, մեծահարուստներն այսօր վիթխարի գումարներ են ներդնում կրթության և գիտության մեջ, որտեղից էլ ակնկալում են ստանալ նոր գաղափարներ: Սա փոխադարձ օգուտ է և հարուստների, և պետության, և հասարակության համար: -

Բայց ոչ բոլոր հարուստներն են այդպես առաջնորդվում:

Քըրք. Քըրքորյան. -Դրանում է տարբերությունը` հարուստների և շատ փող ունեցող աղքատների միջև:

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее