▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքապետարանի տանիքը «թռել է»

Հունիսի 3-ին, 15 անց 30-ի մոտ ուժեղ քամին պոկել է Հրազդանի քաղաքապետարանի շենքի տանիքի այն հատվածը,որտեղ տեղակայված էր Հրազդան հեռուստաընկերությունը: Հեռուստաընկերությունը կրել է մեծ վնասներ`պոկվել են  ալեհավաքները ,մալուխները,իսկ աշխատասենյակներն ու տաղավարները ողողվել են անձրևաջրերով: Բացահայտվել է, որ տանիքի վերանորոգման աշխատանքներ հեռուստաընկերության հատվածում քաղաքապետարանի կողմից չի արվել: Մինչդեռ հեռուստաընկերությունը բազմիցս անդրադառնալով քաղաքի շենքերի տանիքների խնդիրներին`ահազանգել էր նաև քաղաքապետարանի շենքի տանիքի այն հատվածի վնասված լինելու մասին, որտեղ գտնվում է հեռուստաընկերությունը: Ի դեպ հեռուստաընկերությունը գտնվում է քաղաքապետարանի շենքի վերջին`7-րդ հարկում:

Աղբյուր` hrazdantv.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее